Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երևանում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ

Երևանում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
11.01.2017 | 17:49

Հանրապետության տարածքում հունվարի 12-ին, 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Երևանում հունվարի 12-ին, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ