ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Twitter սոցկայքի իր միկրոբլոգում նոր գրառում է արել ի պատասխան ամուսնու Չիկագոյում ունեցած հուզիչ ելույթի:
«Այնքան հպարտ եմ @POTUS-ով (Օբամայի օգտահաշվի անվանումը Twitter-ում) և այն ամենով, ինչին մենք հասել ենք միասին: Դա մի անհավանական ուղևորություն էր՝ հարուստ շատ կարևոր մարդկանցով: Սիրում եմ քեզ, Բարաք»,- գրել է Միշել Օբաման` կից հրապարակելով ընտանեկան արխիվից ջերմ լուսանկար:
Նախագահի պաշտոնում Օբամայի վերջին ելույթն ունկնդրել են նաև մի շարք հայտնի մարդիկ և իրենց աջակցությունն են հայտնել նրան։
Էլեն ԴեՋեներես
Բարաք Օբամա, սիրում եմ քեզ այնքան ուժգին, որ ուղղակի ուժ չունեմ իմ զգացումները նկարագրելու համար։
Քերի Վաշինգտոն
Այո, մենք կարող ենք #obamafarewell
Զենդայա
Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն ձեզ միլիոն անգամ: Շնորհակալություն
Դիանա Կրյուգեր
Դու եղել ես… Կաս… Շնորհակալություն
Մարիա Շրայվեր
Բարաք Օբամայի ելույթից հասկացա՝ մենք պետք է պայքարենք մեր վախի դեմ։ Մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք։ Մենք պետք է ընդունենք քաղաքացու դերը։ Քաղաքականությունը կարող է ավելի լավ լինել։