Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զախարովա. Իրավիճակի լուծման բանալին Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում է

Զախարովա. Իրավիճակի լուծման բանալին Հայաստանի և Ադրբեջանի ձեռքերում է
14.01.2017 | 17:44

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած վերջին դիվերսիան: Դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմը 7 զինծառայողի է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայողի մարմինը մնացել է հայկական կողմում: Հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, հայկական կողմը սպանվածի մարմինը դեռևս Ադրբեջանին չի փոխանցել, որն առաջացրել է Բաքվի նյարդային արձագանքը:


Հունվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան ի պատասխան հարցին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ինչպե՞ս կարող է մեկնաբանել հայկական կողմի այս քայլը, նշել է. «Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ելնում ենք, որ երկու կողմն էլ պետք ուժ, իմաստություն և, անկասկած, դիվանագիտական հնարավորություններ գտնի, ընդհանրապես բոլոր հնարավորություններն օգտագործի այդ շատ բարդ իրավիճակը լուծելու համար: Դրա լուծման բանալին երկու կողմերի ձեռքերում է»:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ