Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ Սենատը սկսում է հետաքննություն կիբերհարձակումների գործով

ԱՄՆ Սենատը սկսում է հետաքննություն կիբերհարձակումների գործով
14.01.2017 | 17:48

Սենատի հետախուզական հարցերով կոմիտեն հայտարարել է ռուսական կիբերհարձակումների հետաքննության մեկնարկի մասին, որոնք կոչված էին ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ փոխանցում է Reuters-ը։ Սենատը նաև կստուգի քաղաքական դաշտի հետ Ռուսաստանի կապերի մասին հաղորդագրությունները։ Սենատի կոմիտեն մտադիր է հարցաքննել Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակազմերի պաշտոնատար անձանց։


Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի փորձել իր վրա ճնշում գործադրել։ Միլիարդատերը նաև հայտարարել է, որ հաղթել է ընտրություններում ազնիվ ճանապարհով, և որ հակառակորդները փորձում են նսեմացնել իր հաղթանակը կեղծ նորությունների միջոցով։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ