Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի համար

Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի համար
15.01.2017 | 10:21

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին: Միջոցները գերազանցապես ուղղվելու են հերթերի նվազեցմանը։ Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։

Գումարը ծախսվելու է աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։ Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։ Մինչ այդ տարեկան ներդրվել է մոտ 13,7 միլիոն դոլար։ Տարեկան Էյֆելյան աշտարակ այցելում է 7 միլիոն զբոսաշրջիկ։

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ