Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերի. Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելը կարող է բերել հակամարտության

Քերի. Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելը կարող է բերել հակամարտության
17.01.2017 | 17:23

Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության և խախտել մերձավորարևելյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգությունը՝ նման կարծիք է CNN հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել է Քերին և հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:


Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում է «ԱՄՆ-ի խայտառակությունը» և Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ