Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոլդովան կարող է հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրից

Մոլդովան կարող է հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրից
18.01.2017 | 11:36

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե չի բացառվում, որ Քիշնևը հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից: Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ, երբ հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթի սոցիալիստների կուսակցությունը:

Դոդոնը մշտապես դեմ է եղել Բրյուսելի հետ մերձեցմանը և պնդում է, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Մոլդովային որևէ օգուտ չի բերել՝ «երկիրը կորցրել է ռուսական շուկան, մոլդովական արտահանումը դեպի ԵՄ երկրներ կրճատվել է»: Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրել է 2014-ին: Մոսկվան որպես պատասխան քայլ պատժամիջոցներ է սահմանել Մոլդովայի դեմ՝ մաքսային նոր սակագներ և հրաժարվել մոլդովական ապրանքատեսակներից:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ