ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեջլիսը հավանություն տվեց սահմանադրական օրինագծին

Մեջլիսը հավանություն տվեց սահմանադրական օրինագծին
21.01.2017 | 17:07

Շաբաթ առավոտյան Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց նախագահական լիազորությունների ընդլայնման սահմանադրական օրինագծին: Դրանով վերացվում է վարչապետի պաշտոնը և նախագահը դառնում է գործադիր իշխանության և ողջ երկրի ղեկավարը՝ իրավունք ունենալով ցանկացած պահի ընտրություններ նշանակել կամ երկրում արտակարգ դրություն հայտարարել: Նախագահի հրամանագրերն օրենքի ուժ են ստանալու: Փաստաթղթին կողմ է քվեարկել 339 պատգամավոր, դեմ՝ 142-ը: Սահմանադրությունում ցանկացած լրամշակման ընդունման համար պահանջվում է 367 կողմ քվե:

Այդ պատճառով բարեփոխումների մասին առաջարկը դրվելու է հանրաքվեի, որը տեղի կունենա ապրիլի սկզբներին: Ընդդիմադիրները պնդում են, որ լրագրողներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին և հասարակական գործիչներին բանտեր նետած Էրդողանի լիազորությունների ընդլայնումն ավելի է խորացնելու լարվածությունը Թուրքիայում:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ