Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հռոմի պապը չի շտապում Թրամփին գնահատել

Հռոմի պապը չի շտապում Թրամփին գնահատել
22.01.2017 | 19:07

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը չի շտապում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը գնահատել՝ հայտնում է BBC-ն:
«Ինձ բնորոշ չէ առաջ անցնելը և մարդկանց ժամանակից շուտ դատելը: Տեսնենք՝ նա ինչպես կգործի, այդ ժամանակ ես կձևավորեմ իմ կարծիքը»,- ասել է Հռոմի պապը:

Նա զգուշացրել է աշխարհում պոպուլիզմի հնարավոր աճի մասին և որպես
փաստարկ բերել է Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ գալը: «Գերմանիան կոտրված էր և վերելքի կարիք ուներ իր ինքնությունը գտնելու համար, առաջնորդի կարիք ուներ, որ կարող էր վերականգնել երկիրը, հայտնվում է Ադոլֆ Հիտլեր անունով երիտասարդը, որն ասում է. «Ես կարող եմ, ես կարող եմ»: Եվ բոլոր գերմանացիները քվեարկում են Հիտլերի օգտին: Հիտլերն իշխանությունը չի գողացել, նրա ժողովուրդը քվեարկել է նրա օգտին, որը նա հետո ոչնչացրեց»,- ասել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ