Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աղոթք և գոլֆ

Աղոթք և գոլֆ
22.01.2017 | 19:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին լրիվ աշխատանքային օրն աղոթքով է սկսել՝ հայտնում է Associated Press-ը: Վաշինգտոնի մայր տաճարում Թրամփի հետ աղոթելու են գնացել նրա կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Մայքլ Փենսը և նրա կինը՝ Քարեն Փենսը: Միջկրոնական ժամերգությունը կարևոր ավանդույթ է նոր նախագահի լիազորություները ստանձնելիս:


ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման նախագահությունից հետո առաջին օրը առավոտյան գնացել է Կալիֆոռնիա նահանգի սպորտ-ակումբ, որը գտնվում է այն վայրից ոչ հեռու, որտեղ կանգ է առել ԱՄՆ նախկին նախագահն իր կնոջ՝ Միշելի հետ: Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է համաշխարհային դասի 18 փոսով Porcupine Creek Golf Club դաշտը, որը համարվում է լավագույններից մեկը նահանգում: Այդ ամբողջ ընթացքում ԱՄՆ նախկին նախագահից ոչ հեռու եղել է անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ