Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լոնդոնում մոտ 80 000 մարդ մասնակցել է Թրամփի դեմ բողոքի ակցիային

Լոնդոնում մոտ 80 000 մարդ մասնակցել է Թրամփի դեմ բողոքի ակցիային
22.01.2017 | 19:08

Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային: Ցուցարարները երթով անցել են Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտից մինչև Թրաֆալգար հրապարակ՝ բացականչելով «Կամուրջներ կառուցեք, ոչ թե պատեր»:

Ցուցարարներից ոմանց ձեռքին եղել են պաստառներ «Կանգնեցրեք Թրամփին», «Մերժենք ատելությունը, շտկենք քաղաքականությունը», «Ոչ ռասիզմին, ոչ Թրամփին» գրություններով: Նրանց են միացել նաև Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Խանը, բրիտանացի դերասանուհի Ռեբեկա Հոլը, լեյբորիստական կուսակցությունից պատգամավորներ Իվետ Կուպերը և Հարիեթ Հարմանը: Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիային մասնակցել է մոտ 80 000 մարդ:


Բողոքի ակցիաներ են անցկացվել Բելֆաստում, Քարդիֆում, Էդինբուրգում, Լանքասթերում, Լիդսում, Լիվերպուլում, Մանչեսթրում:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ