Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիայի սոցիալիստները նախագահի իրենց թեկնածուին կընտրեն հունվարի 29-ին

Ֆրանսիայի սոցիալիստները նախագահի իրենց թեկնածուին կընտրեն հունվարի 29-ին
23.01.2017 | 20:42

Ֆրանսիայի նախկին վարչապետ, սոցիալիստ Մանյուել Վալսը կիրակի օրը կայացած ներկուսակցական ընտրություններում մոտ 5 տոկոսով զիջել է կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին: Վալսը ստացել է քվեների 31, իսկ Ամոնը` 36 տոկոսը:

Թե ով կլինի սոցիալիստական կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում, պարզ կդառնա հունվարի 29-ին` քվեարկության երկրորդ փուլից հետո:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ