Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նազարբաև. Սիրիական ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է

Նազարբաև. Սիրիական ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է
23.01.2017 | 20:49

Աստանան համարում է, որ սիրիական ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է՝ ասված է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցներին ուղղված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում.

«Վստահություն եմ հայտնում, որ Աստանայում հանդիպումը կապահովի անհրաժեշտ պայմանները ՄԱԿ-ի հովանու ներքո ժնևյան գործընթացի շրջանակում բոլոր շահագրգիռ կողմերի միջև սիրիական ճգնաժամի ընդունելի լուծում գտնելու համար և արժանի ներդրում կունենա Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում: Ցանկանում եմ արդյունավետ բանակցություններ»: Ղազախստանի նախագահի ուղերձը բանակցությունների սկզբում ընթերցել է ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովը:


Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով հանդիպումը, Դամասկոսի և զինված ընդդիմության պավիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջը: «Այսօրվա հանդիպումը Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի վառ ցուցադրումն է: Ղազախստանը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի լուծման միակ ճիշտ ճանապարհը պետք է լինեն բանակցությունները՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխհամաձայնության վրա»,- ընդգծել է Ղազախստանի նախագահն ուղերձում:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ