ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփի խորհրդականը ԶԼՄ-ներին խորհուրդ է տվել «ձայները կտրել»

Թրամփի խորհրդականը ԶԼՄ-ներին խորհուրդ է տվել «ձայները կտրել»
27.01.2017 | 18:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Բենոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան շատ ԶԼՄ-ներ «ընդդիմադիր կուսակցություն են» երկրի նոր վարչակազմի հանդեպ և խորհուրդ է տվել «ձայները կտրել»։ «ԶԼՄ-ները պետք է ամաչեն և ստորացված զգան իրենց, ձայները կտրեն և մի քիչ լսեն»,- հայտարարել է Բենոնը։

Նա ընդգծել է, որ 2016-ի նախագահական ընտրությունների արդյունքն անսպասելի էր ամերիկյան ԶԼՄ-ների համար և հավելել, որ «նրանց ստորացուցիչ պարտությունը երբեք չի ջնջվի պատմությունից»։ «Այստեղ ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են։ Նրանք չենք հասկանում այս երկիրը։ Նախկինի պես չեն հասկանում, ինչու է Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ»,- ասել է նախագահի խորհրդականը։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ