ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանի նախագահը քննադատել է Դոնալդ Թրամփին

Իրանի նախագահը քննադատել է Դոնալդ Թրամփին
29.01.2017 | 14:24

«Այժմ պատեր կառուցելու ժամանակը չէ»՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի` իսլամական պետություններից ներգաղթյալների հոսքը սահմանափակող վերջին հրամանագրերը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այդ մարդիկ մոռացել են, որ Բեռլինի պատը քանդվել է շատ տարիներ առաջ», ասել է նախագահը` հավելելով. «Անգամ եթե ժողովուրդների միջև այսօր էլ բաժանարար գծեր գոյություն ունեն, հարկավոր է վերացնել»:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ