ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիգեն Սարգսյանը կմեկնի Իրան

Վիգեն Սարգսյանը կմեկնի Իրան
30.01.2017 | 11:52

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կայցելի Իրան։ ԻՐՆԱ-ն փոխանցում է, որ այցի շրջանակներում կկայանան երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները։

Հունվարի 30-ին «Սարգսյանի այցի հիմնական նպատակը Իրանի ու Հայաստանի միջև պաշտպանական խորհրդակցությունները շարունակելն է։ Օրակարգում է նաև Թեհրանի ու Երևանի միջև երկկողմանի ու տարածաշրջանային կապերի ամրապնդումը»,- հայտնել է աղբյուրը։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ