ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը մեղադրել է կուսակիցներին

Թրամփը մեղադրել է կուսակիցներին
30.01.2017 | 12:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին երրորդ համաշխարհային պատերազմ սանձնազերծելու փորձերի մեջ։ Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ նախագահի նախկին թեկնածուների համատեղ հայտարարությունը մոլորություն է, նրանք անհամոզիչ են միգրացիայի հարցերում։

Մշտապես երրորդ համաշխարհային պատերազմ սկսել փորձելու փոխարեն այդ սենատորները պետք է կենտրոնանան ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, ուշադրություն դարձնեն անօրինական միգրացիային և սահմանների անվտանգությանը»։


Երկու սենատորները քննադատել էին միգրացիոն քաղաքականության խստացման Թրամփի հրամանը։ Նրանց կարծիքով՝ նախագահի հրամանը պատշաճ ստուգված չի եղել, չի քննարկվել պետդեպի, պաշտպանության և արդարադատության նախարարությունների հետ։ «Մենք մտավախություն ունենք, որ հրամանը կնպաստի ահաբեկչական սպառնալիքի սրմանը, քան ԱՄՆ անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել էին սենատորները։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ