ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վրաստան-ԵՄ անվիզա ռեժիմի հարցը Եվրախորհրդարանում կքվեարկվի փետրվարի 2-ին

Վրաստան-ԵՄ անվիզա ռեժիմի հարցը Եվրախորհրդարանում կքվեարկվի փետրվարի 2-ին
30.01.2017 | 19:17

Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 2-ին՝ հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի Վանդեն Բրոկենը:

«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը քննարկման կդրվի և կքվեարկվի հինգշաբթի օրը: Այս պահին, երբ երրորդ երկրների հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմն արդեն իսկ գոյություն ունի, եկել է Վրաստանին վիզաների ազատականացման հարցում աջակցելու ժամանակը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ