ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի ճնշումը

Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի ճնշումը
04.02.2017 | 14:51

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը՝ փոխանցում է France-Presse-ը: «Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություններում, թե ինչ Եվրոպա պետք է լինի կամ այլևս չպետք է լինի»,- հայտարարել Է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:

Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թրամփն ավելի վաղ հիացմունք Է հայտնել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ, քննադատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն համարել է կարևոր, բայց «հնացած» կազմակերպություն և նախանշել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ