ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քրդերի հետ կապված զարգացումների նոր սցենարները

Քրդերի հետ կապված զարգացումների նոր սցենարները
05.02.2017 | 18:04

Hürriyet-ը գրում է՝ գնալով պարզ է դառնում, որ Թուրքիայում հանրաքվեի հանգեցնող գործընթացում, ինչպես Սիրիայում և Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևման գործընթացում, քրդական գործոնը կարևոր դեր կխաղա:


Թուրքիայում 2015-ի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանամետ կուսակցությունները միասին հավաքեցին ձայների 62 %-ը, և Էրդողանը, իհարկե, հասկանում է, որ չկողմնորոշվածների մեծաքանակ լինելը անհանգստանալու հիմնավոր պատճառ է: Անհանգստանալու երկու լուրջ պատճառ կա երկրի ներսում. մի կողմից ընտրությունների ժամանակ Էրդողանին սատարող «Ազգային շարժում» կուսակցության շարքերում հակասությունների երևան գալը, երբ անդամների մի մասը դեմ է, որ Էրդողանը ամբողջովին իր ձեռքում պահի գործադիր իշխանությունը, մյուս կողմից քրդական ընտրազանգվածի աճող համագործակցությունը կուսակցության թուրք-իսլամական ուժերի հետ: Հանրաքվեի ժամանակ այս երկու գործոնները կարող են որոշիչ դեր ունենալ:


Այժմ ողջ ուշադրությունը սևեռված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վրա. ինչ քայլեր կձեռնարկի նա Սիրիայում, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և քրդերի հարցում՝ հայտնի չէ: Թրամփի որոշումները պարզ կլինեն նոր ռազմավարության հռչակմանը զուգահեռ, որի նախապատրաստման համար նա Պենտագոնին 30 օր ժամանակ է տվել: Այդ որոշումները տարածաշրջանային մակարդակով կազդեն Թուրքիայի դիրքորոշման վրա: Թե ինչպիսին կլինեն այդ որոշումները, հայտնի կդառնա Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո: Պարզ է, որ հանրաքվեի հետ կապված՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս քրդական գործոնը որոշիչ դեր կունենա:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ