ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
13.02.2017 | 13:21

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի մարզի Կապան-Սիսիան ավտոճանապարհին, Տավուշի, Արմավիրի մարզերում մերկասառույց է:
Սյունիքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքներում, Տավուշի մարզում և Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում ձյուն է գալիս:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Փետրվարի 13-17-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ