ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Կարապետյան. Անակնկալ չէ, որ ՀՀԿ ցուցակում չեմ

Կարեն Կարապետյան. Անակնկալ չէ, որ ՀՀԿ ցուցակում չեմ
15.02.2017 | 17:10

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անակնկալի չի եկել ՀՀԿ-ի ընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառով: «Ինձ համար անակնկալ չէ, որ ՀՀԿ ցուցակում չեմ: Կարող է կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց՝ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հասնի հաջողության ու հնարավորություն ստանա կառավարություն ձևավորելու, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը կշարունակի պաշտոնավարել։

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ