ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գալուստ Սահակյանը կքվեարկի Արման Սահակյանի օգտին

Գալուստ Սահակյանը կքվեարկի Արման Սահակյանի օգտին
19.02.2017 | 18:39

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երբեք չի ցանկացել, որ որդիները զբաղվեն քաղաքականությամբ: «Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ցանկանում, որ քաղաքականությամբ զբաղվեն, Արման Սահակյանի որոշումն է՝ ինչով կզբաղվի»,- ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ չնայած իր չուզելուն, խորհրդարանական ընտրություններին աջակցելու է որդուն:


Հարցին՝ ինչպես է աջակցելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Քվեարկելու եմ իր օգտին»:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ