ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մայքլ Փենս. Ռուսաստանը ջանում է փոխել սահմաններն ուժային ճանապարհով

Մայքլ Փենս. Ռուսաստանը ջանում է փոխել սահմաններն ուժային ճանապարհով
20.02.2017 | 22:50

ԱՄՆ-ը նոր հիմք է փնտրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների համար՝ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ամփոփելով Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում հանդիպումը: «Մենք նոր հիմքի վրա նոր ուղիներ ենք փնտրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների համար»,- ասել է նա:

Փենսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր ներդնել Եվրոպայի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Նա պնդել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում ուժային ճանապարհով սահմանները փոխելու համար: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է Եվրամիության հետ սերտ համագործակցությանը: «Ես այստեղ եմ, որ նախագահ Թրամփի անունից հայտնեմ Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ-ի հաստատ հանձնառությունը»,- ասել է նա: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնեն տեղեկատվության փոխանակությունը, որպեսզի Եվրոպայում իրականացված ահաբեկչական գործողությունները չկրկնվեն՝ հավելել է Փենսը: Նա նաև ասել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի տնտեսությունների ամրապնդումը կպահանջի դժվարին որոշումներ: «Մեր տնտեսությունների աջակցությունը և ամրապնդումը կպահանջեն դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ, քանի որ մեր տնտեսական աճը խաղաղություն և բարգավաճում է նշանակում բոլորի համար»,- հայտարարել է Փենսը, ընդգծելով, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կազմում են համաշխարհային ողջ տնտեսության մոտավորապես կեսը:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ