ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

100-200 դեպքի ուսումնասիրությունից 4-5 դեպք է հայտնաբերվել, երբ զինգրքույկում պետք էր ուղղում կատարել

100-200 դեպքի ուսումնասիրությունից 4-5 դեպք է հայտնաբերվել, երբ զինգրքույկում պետք էր ուղղում կատարել
23.02.2017 | 21:47

Պաշտպանության նախարարությունը հետամուտ է զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու նշումի հետ կապված խնդրին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Հետամուտ ենք նշումների հետ կապված հարցերին: ՈՒնենք արդյունավետ աշխատող թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարով, որն օրական 100-150 զանգ է ընդունում: Հատուկ այդ թեմայով մասնագետներ կան, որոնք անուն առ անուն գրանցում են յուրաքանչյուր դեպք ու ուսումնասիրում են»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ իրականում շատ քիչ են դեպքերը, երբ սխալմունք է եղել ու անհրաժեշտ է ուղղել: «Կան դեպքեր, երբ մարդը եղել է այն զորամասում, որը մարտական գործողություններին մասնակցել է, բայց ինքն անձամբ այդ օրը մարտական հերթապահության չի եղել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց սխալմունքով իրենց մոտ նման նշում չի կատարվել: Դեպքերը քիչ են, 100-200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ անհրաժեշտ է եղել ուղղում կատարելու: Բոլոր զինկոմիսարիատները ստացել են համապատասխան աշխատանքի ուղեցույցներ և մեր վարչություններն այդ դեպքերն ուսումնասիրում են անհատապես»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ իրավիճակը ունի նաև որոշակի զգացմունքային ֆոն:


«Կարծում եմ` կա ներգրավված էմոցիոնալ դաշտ, երբ բոլորը ցանկություն են ունեցել ապրիլյան գործողություններից հետո բոլոր այն տղաներին, որոնք մարտական հերթապահություն իրականացնող զորմասերում ծառայելիս են եղել նշում կատարել մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ: Հարցն ուղղվող է»,- ամփոփեց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ