ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփ-լրագրողներ պատերազմը շարունակվում է

Թրամփ-լրագրողներ պատերազմը շարունակվում է
26.02.2017 | 17:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց կթողնի Սպիտակ տանը կից թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքը: ԱՄՆ նախագահը իր թվիթերում գրել է. «Ես այս տարի ներկա չեմ լինի WHCA-ի ընթրիքին» և մասնակիցներին լավ երեկո է մաղթել: WHCA-ի ամենամյա ընթրիքը, որին մասնակցում են լրագրողներ, հայտնիներ և քաղաքական գործիչներ, ներառյալ՝ ԱՄՆ նախագահը, նախատեսվում է ապրիլի 29-ին Վաշինգտոնում:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ