ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանը չի պաշտպանի Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները

Ռուսաստանը չի պաշտպանի Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները
28.02.2017 | 23:21

Ռուսաստանը չի պաշտպանի Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանում ասել է. «Ես կարծում եմ, որ այժմ պատժամիջոցները բոլորովին տեղին չեն սիրիական ղեկավարության նկատմամբ, որովհետև դա չէր օգնի բանակցային գործընթացին, այլ միայն կխանգարեր և կխախտեր վստահությունը բանակցային գործընթացի ընթացքում:

Ռուսաստանը ոչ մի նոր պատժամիջոց Սիրիայի նկատմամբ չի պաշտանի»:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ