ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կուլիսներում կողմերին զգուշացնում են նոր հակամարտության վտանգի մասին

ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կուլիսներում կողմերին զգուշացնում են նոր հակամարտության վտանգի մասին
01.03.2017 | 20:50

Վերջին օրերի լարվածությունը արցախա-ադրբեջանական շփման գծում շատ մտահոգիչ ու վատ նախանշան է, որ գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել հակամարտության գոտում՝ կարծում է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ հետազոտող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նա «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանել է հարցը՝ եթե գարնանը հակամարտության սրացման վտանգ կա, ինչպե՞ս կգործեն կամ ինչպե՞ս կարձագանքեն միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները, հատկապես ՌԴ-ն և ԱՄՆ-ը: Մոսկվան ու Վաշինգտոնը չե՞ն փորձի կանխել Ադրբեջանի հերթական հարձակումը, թե՞ նրանք չունեն ադրբեջանական կողմին զսպելու գործնական լծակներ:
«Ռուսաստանը ակնհայտորեն ամենաազդեցիկ խաղացողն է, բայց նաև հետկուլիսային դիվանագիտություն է ընթանում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ խողովակների միջոցով, որոնք զգուշացնում են կողմերին, թե ինչ վտանգ է պարունակում նոր հակամարտությունը, որը կարող է բռնկվել գարնանը կամ ավելի վաղ: Այդուհանդերձ, եթե կողմերից մեկը կամ երկուսը ցանկանում են կռվել, շատ քիչ բան կա, որ կարող է նրանց կանգնեցնել»,- ասել է Թոմաս դե Վաալը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ