ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Stratfor. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր շահերն առաջ մղելու համար

Stratfor. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր շահերն առաջ մղելու համար
02.03.2017 | 10:33

Վերջին շրջանում Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մեջ իր դիրքերն ամրապնդել է որպես արբիտր և կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործել երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ մղելու համար՝ նշված է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում: Փորձագետները նշում են Ադրբեջանի շահագրգռվածությունը «Ղարաբաղում ստատուս քվոն սասանելու հարցում» և Ռուսաստանի հետ սերտ համագործակցելուն պատրաստ լինելը, որ հակամարտությունը տեղավորեն բանակցությունների վերականգնման հունի մեջ, «քանի որ միայն այդ դեպքում կկարողանան տարածքը վերադարձնել»:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը կարող է խաղալ միայն սրա վրա, որ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնի: «Հայաստանը դեռևս չի կարող իրեն թույլ տալ ընդարձակ քայլերի ինքնուրույն կատարում, առավել ևս, որ Ռուսաստանն է վերահսկում ռազմավարական սպառազինության համակարգերի մեծ մասը: Այն դեպքում, երբ դիմակայությունը պահպանվում է, կողմերից ոչ մեկը մեծ քայլ կատարել չի համարձակվի՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ փոխըմբռնման չհասնելով»,- կարծում են փորձագետները: Զեկույցի հեղինակները Հայաստանին Ռուսաստանի կախյալ դաշնակից են համարում՝ ընդգծելով, որ վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունները ստուգում են անցել, քանի որ Մոսկվան մակերեսորեն է վերաբերվում Բաքվի հետ հակամարտության մեջ Երևանին աջակցելուն: Ռուսաստանը չեզոք դիրքորոշում արտահայտեց անցյալ տարվա ապրիլյան լարվածությունից հետո՝ Հայաստանին հիասթափություն պատճառելով անվտանգության և քաղաքական աջակցության բացակայության պատճառով:

«Այդուհանդերձ, այլընտրանքային գործընկերների բացակայությունը Հայաստանին այլ ընտրություն չի թողել, բացի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համագործակցության պահպանումից, չնայած անվտանգության ոլորտում Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը վերջին ամիսներին միայն ամրապնդվում է»,- նշված է զեկույցում:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ