ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ֆիյոնի տանը խուզարկություններ են կատարվել

Ֆիյոնի տանը խուզարկություններ են կատարվել
03.03.2017 | 17:54

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի տանը մարտի 2-ին խուզարկություններ են կատարվել՝ հայտնում է Le Parisien-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ֆիյոնի տունը գտնվում է Փարիզի 7-րդ շրջանում։


Պարբերականի տեղեկություններով՝ քննչական գործողությունները կատարել են Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության աշխատակիցները։ Ֆիյոնի շրջապատում հաստատել են խուզարկությունների փաստը՝ նշելով, որ դրանք արդեն ավարտվել են։ Նրանք հրաժարվել են այլ մեկնաբանություններից։ Մարտի 1-ին Ֆիյոնը հայտարարել էր պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարը շարունակելու մտադրության մասին՝ չնայած կնոջ պետական կեղծ աշխատանքի գործով հետաքննությանը։ Նա հաստատել է, որ մարտի 15-ին դատարան ներկայանալու ծանուցում է ստացել, որտեղ նրա դեմ կարող են մեղադրանքներ առաջադրվել։


Ֆիյոնի և նրա կնոջ՝ Պենելոպայի դեմ գործը բացել էր Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը փետրվարի 24-ին։

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ