ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սերբիայի նախագահական ընտրությունները՝ ապրիլի 2-ին

Սերբիայի նախագահական ընտրությունները՝ ապրիլի 2-ին
04.03.2017 | 00:17

Ապրիլի 2-ին Սերբիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն, հաղթելու հավանական թեկնածուն է համարվում գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Քվեարկության օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչը:

Եթե առաջին փուլում որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, ապրիլի 16-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: Ընդդիմադիր թեկնածուներից ոչ ծայրահեղ ազգայնական Վոյիսլավ Սեսեյը, ոչ Սերբիայի մարդու իրավունքների պաշտպան Սաշա Յանկովիչը լուրջ սպառնալիք չեն իշխանական թեկնածուի համար: Սերբիայի Սահմանադրությամբ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի, և շատերի կարծիքով, գործող նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրեթե ազդեցություն չունի երկրի ներքաղաքական կյանքում: Ընտրվելու դեպքում 46-ամյա Վուչիչը, որ իրավաբան է և մեծ ժողովրդականություն է վայելում ընտրողների շրջանում, կարող է բարձրացնել նախագահի ինստիտուտի ազդեցությունը: Վարչապետության շրջանում Վուչիչին հաջողվել է հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի հետ հարաբերություններում, սակայն նա համարվում է Եվրոպական արժեքների ջատագով և ԵՄ-ն նրան վստահելի գործընկեր է համարում:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ