ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանի նախագահի անդրադարձը՝ արցախյան հակամարտության կարգավորմանը

Իրանի նախագահի անդրադարձը՝ արցախյան հակամարտության կարգավորմանը
06.03.2017 | 21:13

Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պաշտոնական այցի ընթացքում:

«Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հույս ունեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների միջոցով և քաղաքական ճանապարհով»,-ընդգծել է Իրանի նախագահը:


Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր, որ վերաբերում են հանցավոր ճանապարհով ստացված գումարների օրինականացումը կանխելուն, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուժեղացմանը, փաստաթղթերում առկա է նաև երկաթուղային տրանսպորտում կապերի ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ