Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վիճահարույց «պորտաբուծության հարկի» գործադրումը մեկ տարով կսառեցվի: Նոր հարկատեսակը չի չեղարկվի, ծառայությունները մեկ տարի գումարը չեն գանձի:
Ըստ օրենքի, որն ընդունվել է 2015-ին, տարվա ընթացում 6 ամիս չաշխատող, աշխատանքի գրասենյակներում չգրանցված քաղաքացին պարտավոր է վճարել հատուկ հարկ: