ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիան Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզում է

Թուրքիան Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզում է
14.03.2017 | 20:39

Թուրքիան հասունացող սկանդալի ֆոնին հայտարարել է Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ այդ քայլն իրենց պատասխանն է Նիդերլանդների գործողություններին, որի ղեկավարությունն արգելել է Թուրքիայից քաղաքական գործիչներին ելույթ ունենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աջակցող միջոցառման ժամանակ: Ճգնաժամի համար Անկարան մեղադրել է Ամստերդամին և սպառնացել հակադարձ միջոցառումներով. հոլանդացի քաղաքական գործիչների համար օդային տարածքն արդեն փակ է, Թուրքիան խոստացել է վերադարձնել բոլոր ինքնաթիռները, որոնց մեջ կլինեն պաշտոնական դեմքեր, իսկ այդ երկրի դեսպանին, որ արձակուրդում է, արգելել են վերադառնել Թուրքիա:

Փոխվարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը վերանայելու հնարավորության մասին: «Առաջին, որոշվել է, որ Թուրքիայում Նիդերլանդների դեսպանին, որ այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, Թուրքիա մուտքն արգելել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր սուր հարցերը չեն կարգավորվել: Երկրորդ, ներկա պահին բարձր մակարդակի բոլոր բանակցությունները, նախարարների և պետական այլ դեմքերի հանդիպումները կանգնեցված են: Դա կշարունակվի մինչև այն պահը, քանի դեռ Նիդերլանդները չկարգավորեն իրավիճակը»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ