ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ում բարձրացրել է աշխարհում ազգայնականության աճող մակարդակի հարցը

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ում բարձրացրել է աշխարհում ազգայնականության աճող մակարդակի հարցը
17.03.2017 | 09:26

ՄԱԿ-ի` փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին, ելույթ ունենալով Սերժիու Վիեյրա դե Մելլուի և ՄԱԿ-ի մյուս զոհված աշխատակիցների ոգեկոչման արարողության ժամանակ, բարձրաձայնել է ազգայնականության աճող մակարդակի մասին:


«Մենք բախվել ենք հակամարտությունների և սպառնալիքի այնպիսի մակարդակի հետ, որ թվում է, թե գերազանցում է մեր կամքն ու հնարավորությունները»,- CNN-ի հաղորդմամբ` հայտարարել է Ջոլին: «Ես հպարտ ամերիկացի եմ, և ես ինտերնացիոնալիստ եմ, ինչպիսին պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ցանկացած ոք: Դա բխում է հայրենիքի հանդեպ սիրուց, բայց ոչ անտեսելով մյուսներինը, հայրենասիրությունից, բայց ոչ նեղ ազգայնականությունից: Այսօր մեր մարտահրավերն է վերականգնել հավասարակշռությունը և հույսը մեր երկրներում»,- հավելել է դերասանուհին:


Սերժիու Վիեյրա դե Մելլուն մահացել է Բաղդադում` ՄԱԿ-ի շենքում, 2003-ի օգոստոսին պայթյունի հետևանքով:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ