ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում ապրող Թուրքիայի քաղաքացիներին 5 երեխա ունենալ

Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում ապրող Թուրքիայի քաղաքացիներին 5 երեխա ունենալ
18.03.2017 | 16:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ընտանիքում 5 երեխա ունենալ՝ հայտնում է Hurriyet-ը։
Դա 2-ով ավելի է այն թվից, որը երեխաների ճիշտ քանակ է համարվում Թուրքիայում։ Նախագահի խոսքով՝ թուրքերը Եվրոպայի ապագան են և այդ պատճառով պետք է ընդլայնեն իրենց ներկայությունը եվրոպական մայր ցամաքում։


«Ես կոչ եմ անում իմ քաղաքացիներին, Եվրոպայում իմ եղբայրներին ու քույրերին՝ ունեցեք ոչ թե 3, այլ 5 երեխա»,- ասել է նա։ Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպան այժմ

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ