ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հարձակվել են «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա

Հարձակվել են «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա
19.03.2017 | 11:41

Մարտի 18-ին թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆյա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն) գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։

Հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել՝ հայտարարությունը տարածել են «Ելք» դաշինքի գրասենյակից։ Նշվում է, որ ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ՝ պատճառված վնասը կազմում է 40 000 դրամ։


«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ