ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հասմիկ Պապյանի առաջարկը Արթուր Սարգսյանի հուղարկավորման վերաբերյալ

Հասմիկ Պապյանի առաջարկը Արթուր Սարգսյանի հուղարկավորման վերաբերյալ
19.03.2017 | 18:31

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչինչ չպարտադրելով, Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորման ամենաընդունելի առաջարկը դասական երգարվեստի մեր դիցուհու՝ Հասմիկ Պապյանի կողմից էր. հուղարկավորել Արթուրին երևանամերձ որևէ բլուրի վրա, ապա մատուռ կառուցելով, ունենալ մի ուխտատեղի, որը միշտ արթուն կպահի մարդկանց հոգիներում խլացող խիղճը…»։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ