ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լուկաշենկոն պահանջել է թույլ տալ ՆԱՏՕ-ի դիտորդներին ներկա լինել ռուս-բելառուսական զորավարժություններին

Լուկաշենկոն պահանջել է թույլ տալ ՆԱՏՕ-ի դիտորդներին ներկա լինել ռուս-բելառուսական զորավարժություններին
20.03.2017 | 22:15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են աշնանը Բելառուսի տարածքում, պետք է հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ՆԱՏՕ-ի դիտորդության համար:

«Առաջիկա միջոցառումը բացարձակ թափանցիկ է, և ես պահանջում եմ ձեզնից, որ մեր երկրի տարածքում այդ միջոցառումը լինի թափանցիկ, և բոլոր միջոցառումները բաց լինեն ոչ միայն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի մեր ընկերների համար, այլև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով ուժային դաշինքի ղեկավարությանը: «Մենք ոչինչ չենք թաքցնում և չպետք է թաքցնենք: Եթե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ցանկանում են ներկա լինել մեր զորավարժություններին, խնդրեմ»,- ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ «մենք ոչ մեկից չենք փակվում»:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ