ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աշխարհում երջանկության առաջին խորհուրդը

Աշխարհում երջանկության առաջին խորհուրդը
21.03.2017 | 12:50

ԱՄԷ-ում ստեղծել է աշխարհում երջանկության առաջին խորհուրդը (World Happiness Council), որը կներկայացնի ամենամյա Global Happiness Report հաշվետվությունը: Հաշվետվությունը կներկայացնեն ամենամյա կառավարական World Government Summit գագաթնաժողովում, որը տեղի է ունենում ԱՄԷ-ում։ 13 անդամներից բաղկացած խորհրդի ձևավորման մասին հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Էլ-Մաքթումը։


Նրա խոսքով՝ «աշխարհին այսօր անհրաժեշտ է մարդկային երջանկություն ձեռք բերելու մոտեցում՝ հիմնված ջանքերի համագործակցության և ինտեգրման վրա, ընդհանուրի և շփման կետեր որոնելու մեջ՝ դրական արժեքների ամրապնդման համար»։ Խորհուրդը կհավաքվի տարեկան երկու անգամ, վարչական աջակցություն կստանա ՄԱԿ-ից։ Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիայի համալսարանի պորեֆսոր Ջեֆրի Սաքսը։

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ