Վարչապետ Կարեն Կարապետյանին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հարցրել են, թե որտեղ է տեսնում այդ ընտրատարածքից պատգամավորի ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Վարչապետը պատասխանել է, որ ԱԺ մասով չի կարող ասել, սակայն Միհրան Պողոսյանին կառավարությունում չի տեսնում: