ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ճապոնիայում սակուրան հինգ օր շուտ է ծաղկել

Ճապոնիայում սակուրան հինգ օր շուտ է ծաղկել
21.03.2017 | 20:26

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սակուրան սովորականից հինգ օր վաղ է ծաղկել` մթնոլորտային ցածր ճնշման, տեղումների և տաք եղանակի արդյունքում, չնայած Ճապոնիայում առավոտից անձրև է տեղում` NHK հեռուստաընկերության տվյալով` օդերևութաբաններն առավոտյան Տոկիոյի «գլխավոր» ծառին` Յասուկունի տաճարում սակուրայի հինգ բացված կոկոն են նկատել:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ