ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանի նախագահը մարտի 27-ին Ռուսաստան կժամանի

Իրանի նախագահը մարտի 27-ին Ռուսաստան կժամանի
23.03.2017 | 23:43

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլի կայքը: «Մարտի 28-ին պետությունների ղեկավարները բանակցություններում նախատեսում են քննարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»:


«Նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,- նշվում Է հաղորդագրության մեջ:


Պուտինը և Ռոհանին կարծիքներ կփոխանակեն համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ