ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում ԵՄ դեսպանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալման մասին

Հայաստանում ԵՄ դեսպանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալման մասին
25.03.2017 | 14:35

Հայաստանում բռնության կանխմանն ուղղված բոլոր գործընթացները պետք է շատ թափանցիկ լինեն՝ մարտի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։


Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը ու դրա հնարավոր քաղաքական դրդապատճառներին, դիվանագետը նշել է. «Մենք հավատում ենք, որ բոլոր վեճերը, բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն դատարաններում, խաղաղ ճանապարհով։ Հետևաբար, ԵՄ-ի համար բռնության կանխման հարցը շատ կարևոր է։ Մենք համարում ենք, որ առաջին հերթին իրավապահներն են պատասխանատու հասարակական կարգի խախտմանն ուղղված բռնությունը կանխելու համար։ Այդ պատճառով էլ բոլոր այդ գործընթացները պետք է շատ թափանցիկ լինեն։ Եթե կան կասկածներ, որ որևէ սխալ բան է ծրագրվում, մենք համարում ենք, որ իրավապահ մարմինները պետք է գործեն լիարժեք թափանցիկությամբ, որպեսզի բնակչությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվում քաղաքական նպատակներով, որ դա չի արվում մնացած ընտրողներին վախեցնելու համար, այլ արվում է իրավունքի գերակայության համաձայն»։ Վերջին շաբաթների ընթացքում, շարունակել է Պյոտր Սիտալսկին, ԵՄ-ն համոզվել է, որ հայ ժողովուրդը արդարադատության խոր զգացում ունի ու կարողանում է անել ճիշտ դատողություններ՝ այս կամ այն գործողությունը համապատասխանում է իրականությանը։ «Բայց առաջնայինը, իհարկե ցանկացած բռնության կանխումն է»,- շեշտել է Պյոտր Սվիտալսկին։

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ