ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արամո. «Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է» (տեսանյութ)

Արամո. «Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է» (տեսանյութ)
27.03.2017 | 13:49

ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո)` Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի մասին.

«Սամվել Սանամյանի հետ ծանոթացել եմ 10-15 տարի առաջ։ Ես կխոսեմ Սամվելի մարդկային տեսակի մասին։ Ես սիրում եմ զուսպ մարդկանց։ Սիրում եմ հավասարակշիռ մարդկանց, մարդկանց, ովքեր լսում են։ Սամվելը պատկանում է նրանց թվին։ Ընկերների հետ շատ ուշադիր է և շատ թանկ է գնահատում ընկեր լինելը։ Վստահորեն կարող եմ ասել, որ ամենադժվար պահերին նա քո կողքին կլինի։ Բնականաբար, ուրախության պահերին շատ ընկերներ լինում են կողքիդ և ուրախանում են, ցավոք, կայանքն այնպիսին է, երբ քեզ դժվար է լինում, մարդիկ անհետանում են։ Սամվելն այդ մարդկանց թվին չի պատկանում։ Նա իր գործի պրոֆեսիոնալն ու նվիրյալն է։ Ես ուրախ եմ, որ ծանոթացել եմ Սամվելի հետ և վստահ եմ, որ ընկերություն ենք անելու դեռ շատ տարիներ։ Նա իր խոսքի տերն է։ Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է և դրա պատասխանն ունի։ Ես հարգում եմ նման տեսակը»։

Արամոյի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ