ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հինգ մարզերում ձյուն է գալիս

Հինգ մարզերում ձյուն է գալիս
28.03.2017 | 14:54

Մարտի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Կոտայքի մարզի Հրազդան, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է գալիս: Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Մարտի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը մարտի 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով: Երևանում մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում: Մարտի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ