ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ Սենատը պատրաստվում է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցության Չեռնոգորիայի հայտը

ԱՄՆ Սենատը պատրաստվում է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցության Չեռնոգորիայի հայտը
28.03.2017 | 14:59

ԱՄՆ Սենատը 97 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ համաձայնել է ՆԱՏՕ-ին միանալու Չեռնոգորիայի հայտի քննարկմանը և հարցի վերջնական քվեարկությանը Կոնգրեսի վերին պալատում: Երկու դեմ քվեարկողները հանրապետական սենատորներ են:

ԱՄՆ-ի հավանության դեպքում Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է ստանա նաև Իսպանիայի և Նիդերլանդների հաստատումը` ռազմական դաշինքի մյուս 25 երկրներն արդեն տվել են համաձայնությունը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ