ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսրայելը հորդորել է քաղաքացիներին չայցելել Թուրքիա

Իսրայելը հորդորել է քաղաքացիներին չայցելել Թուրքիա
28.03.2017 | 15:05

Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից՝ հայտնում է CNN Turk-ը: Հաշվի առնելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր վտանգը` Իսրայելի իշխանությունները կոչ են արել հեռու մնալ Թուրքիայում, Հորդանանում, Եգիպտոսում ու Սինայի թերակղզում հանգիստը կազմակերպելուց:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ