ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքմենստանի նախագահն իր նստավայրում ընդունել է Կարեն Կարապետյանին

Թուրքմենստանի նախագահն իր նստավայրում ընդունել է Կարեն Կարապետյանին
29.03.2017 | 10:29

Պաշտոնական այցով Աշգաբադում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանին նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշգաբադում՝ նա նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական հարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով:

«Թուրքմենստանը շահագրգռված է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում: Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում: Պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»՝ ասել է Թուրքմենստանի նախագահը:

Կարեն Կարապետյանը նշել է. «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով մեծ ներուժը»:
Կարեն Կարապետյանն Աշգաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամների հետ:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ