ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը
31.03.2017 | 14:09

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի նույնիսկ դիտորդի կարգավիճակով ԵԱՏՄ-ին Մոլդովայի անդամակցության Քիշնևի և Մոսկվայի համաձայնագիրը՝ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Մեր երկրի ԱԳՆ-ի և խորհրդարանի դիրքորոշմամբ, եթե այդ փաստաթուղթը նույնիսկ ստորագրվի, չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա համաձայնագրեր ստորագրելու և կնքելու իրավունք ունի, բայց դրանք պետք է խորհրդարանը վավերացնի: Փաստաթղթեր ստորագրելիս նախագահը պետք է ներկայացնի երկրի շահերը, այլ ոչ թե միայն իր կարծիքը»,- ասել է Ֆիլիպը:


Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պետք է ստորագրի դիտորդի կարգավիճակով ԵԱՏՄ մտնելու համաձայնագիրը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ